Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Թքի մեջ հորմոնների որոշում

Թքի մեջ հորմոնների որոշում

Գոյություն ունի օրգանիզմում հորմոնների քանակի որոշման մի քանի եղանակ՝ թքի, արյան շիճուկի և մեզի մեջ: Ներկայում ամենաժամանակակից մեթոդը թքի մեջ հորմոնների որոշումն է։

Թքի թեստերն օգնում են բացահայտել հորմոնալ անհավասարակշռությունը, որը կարող է առաջանալ ցանկացած տարիքում և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ:

Հորմոնների մակարդակի նույնիսկ աննշան փոփոխությունները կարող են հանգեցնել քաշի ավելացման, հիշողության կորստի, տրամադրության անկման և լիբիդոյի նվազման: Կարող է առաջացնել դեպրեսիա, գլխացավեր և քնի խանգարումներ:

Բացի ախտորոշիչ նպատակներից, թքի անալիզը կարող է օգտագործվել նաև հորմոնալ փոխարինող թերապիայի արդյունքների մոնիտորինգի համար:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հորմոնալ փոխարինող թերապիայի դեպքում թքի մեջ չափվող հորմոնի մակարդակը բարձրանում է, մինչդեռ արյան շիճուկի մեջ մնում է անփոփոխ։

 

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում կատարվում է թքի հետազոտություն  հետևյալ 4 հորմոնի նկատմամբ.

  • E2.էստրադիոլ
  • CORT. Կորտիզոլ
  • 17-OH PROG
  • T.Տեստոստերոն


Առավելությունները․

  • Հարամար է և անցավ՝ հատկապես երեխաների դեպքում։
  • Հնարավոր է նաև վերցնել տան պայմաններում։


Հետեւաբար, թքի թեստը ամենաճշգրիտն է:

Հեռ․՝ 015 800 800

Սկզբնաղբյուր. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ